Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ տեղի ունենային Մոսկվայում, նույն հարցը կբարձրացնեի՞ք․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Մանուկյանին
 |tert.am|
10:53 - 02 մայիսի, 2023

Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ տեղի ունենային Մոսկվայում, նույն հարցը կբարձրացնեի՞ք․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Մանուկյանին |tert.am|

tert.am: Եթե այս բանակցությունները նույն բովանդակությամբ ու նույն տեքստով մամլո հաղորդագրությամբ տեղի ունենային Մոսկվայում, դուք նույն հարցը կբարձրացնեի՞ք։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի՝ ավելի վաղ արված հայտարարությանն այն մասին, որ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տարբեր գործընթացներ են տեղի ունենում։

«Պարո՛ն Մանուկյան, դուք ասում եք, որ Վաշինգտոնում ամբողջ աշխարհի աչքի առաջ գաղտագողի բանակցություններ են տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ես մի հարց ունեմ, խնդրում եմ շատ անկեղծ պատասխանել։ Եթե այս բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, այսօր, նույն ձևով, նույն քանակի լրատվությամբ, նույն տեքստով մամլո հաղորդագրությամբ, նույն բովանդակությամբ, իսկ բովանդակությունները գրեթե նույնն են․ անկյունաքարային հարցերի շուրջ թե՛ Մոսկվայում տեղի ունեցող բանակցությունների, թե՛ Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունն Արցախի հարցի վերաբերյալ նույնն է, եթե նույն բովանդակությամբ այս բանակցությունները լինեին կամ լինեն՝ միգուցե վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից, դուք էլի այս նույն հարցն այստեղ կբարձրացնեիք», - ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ անկնալում է հստակ պատասխան, քանի որ հաջորդիվ ելույթ է ունենալու Գեղամ Մանուկյանը։

Ավելի վաղ ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել