Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն․ ՀՀ ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |hy.armradio.am|
12:00 - 02 մայիսի, 2023

Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն․ ՀՀ ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |hy.armradio.am|

hy.armradio.am: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում:

«Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է:

Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, այն կարող է նաեւ դառնալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աղբյուր, խախտել երիտասարդների մասնավոր կյանքի գաղտնիությունը, խթանել անօրինական բովանդակության տարածումը, այս հարցերի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի մեզ համար՝ որպես ազգային խորհրդարանների անդամների: Շատ կարեւոր է, որ երիտասարդները լավ տեղեկացված լինեն այս կանոնակարգերի մասին:

Ավելին, թվային էկոհամակարգում, կիբերբուլինգը, առցանց վիրավորանքն ու կիբերագրեսիան հանդիպում են տարատեսակ դրսեւորումներով: Երիտասարդները պետք է պաշտպանված լինեն նման վարքագծից:

Պետությունների, կարգավորող ու կրթական մարմինների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր կառույցների պարտականությունն է ապահովել, որ ապագայում երիտասարդները լավ տեղեկացված լինեն, իսկ մեծահասակները՝ պատասխանատու: Մենք պետք է միասին աշխատենք, որ երաշխավորենք թվային միջավայրի անվտանգությունը ու երիտասարդների համար ապահովենք առողջ զարգացում»,- ասել է Սոնա Ղազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել