Անօգնական կույր տղամարդն արդեն ԱՍՀ նախարարության խնամքի տակ է. նրան տեղափոխել են
11:12 - 03 մայիսի, 2023

Անօգնական կույր տղամարդն արդեն ԱՍՀ նախարարության խնամքի տակ է. նրան տեղափոխել են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողներն այցելել են քաղաքացուն, իրականացրել կարիքների գնահատման աշխատանքներ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը՝ նշելով, որ թեպետ այս փուլում փաստաթղթերի ամբողջացման գործընթաց է ընթանում, բայց քաղաքացին արդեն իսկ նախարարության խնամքի ներքո է, երեկ տեղափոխվել է հաստատություններից մեկը։

Նշենք, որ խոսքը լուսանկարի տարեց տղամարդու մասին է, որի պատմությունը ներկայացրել է համացանցի օգտատերերից մեկը՝ հայտնելով, որ տղամարդը կույր է, ժամեր շարունակ եղել է փողոցում՝ անցորդներին խնդրելով օգնել իրեն գտնել տան տեղը, սակայն քաղաքացիներն անտարբերություն են ցուցաբերել: Ըստ ահազանգի՝ տղամարդը ապրում է սոցիալական ծայրահեղ անբարենպաստ պայմաններում, սանիտարահիգիենիկ վատ իրավիճակում, չունի զավակներ ու մտերիմներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել