Ներկայում Հայաստանում քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող»․ գլխավոր դատախազ
 |aravot.am|
11:32 - 03 մայիսի, 2023

Ներկայում Հայաստանում քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող»․ գլխավոր դատախազ |aravot.am|

aravot.am: 2022 թվականի ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք՝ նախորդ տարվա 14-ի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Դեպքերն աճել են 11-ով կամ 78,6 տոկոսով։ Ներկայում դատարանում քննվող քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 օրենքով գող, եւս 3 օրենքով գողի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով։ Այս պահի դրությամբ նրանցից 3-ը գտնվում են կալանքի տակ»,- հավելեց Վարդապետյանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել