aravot.am: Այսօր՝ Շուշիի ազատագրման օրը Եռաբլուր պանթեոն են այցելում տարբեր պաշտոնյաներ, քաղաքական, ռազմական գործիչներ։ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որը նույնպես այցելել էր Եռաբլուր, լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերի, ասելով՝ ես իմ հարցերին պատասխանում եմ ճակատում։
Ապա ասաց․ «Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ականներին մեզ համախմբել, եւ մենք տարանք հաղթանակ։ Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետեւ ԵԿՄ-ում հայ ազգի գրեթե ամեն օջախից մարդ կա, եւ այս տարի Երկրապահի 30-ամյակն է»։
Շուշին ու Հադրութը հետ բերելո՞ւ ենք, լրագրողի այս հարցին ի պատասխան Միքայելյանն ասաց․ «Պիտի ազատագրվի, լեզվով չէ, գործով»։
comment.count (0)