Չավուշօղլու․ «Զգուշացրել ենք՝ եթե արձանը չհանեն, հարաբերությունների կարգավորումը թողած՝ այլ միջոցներ կսկսենք ձեռնարկել»
14:24 - 08 մայիսի, 2023

Չավուշօղլու․ «Զգուշացրել ենք՝ եթե արձանը չհանեն, հարաբերությունների կարգավորումը թողած՝ այլ միջոցներ կսկսենք ձեռնարկել»

«Մենք զգուշացրել ենք, որ եթե դուք այդ արձանը չհանեք այդտեղից, ձեր հետ հարաբերությունների կարգավորումը թողած, հակառակը՝ այլ միջոցներ կսկսենք ձեռնարկել»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացմանը եւ դրան ի պատասխան՝ Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային տարածքը փակելու որոշմանը։

Չավուշօղլուի խոսքով՝ Հայաստանի կառավարության հայտարարությունները, որ «դա քաղաքապետարանի գործն է, մենք դրան չենք խառնվում», չեն անցնում։ 

Լրագրողի հարցին, թե հնարավորություն կա՞, որ հուշարձանը կհանվի, Չավուշօղլուն պատասխանում է, որ հատուկ ներկայացուցիչների եւ այլ խողովակներով Հայաստանին անհրաժեշտ ուղերձներ ուղարկվել են։

Հաջորդ հարցին, թե արդյոք կայացրած որոշումից հետ կանգնելու մասին խոսք կարո՞ղ է լինել, Չավուշօղլուն պատասխանում է, որ այս պահին նման որոշման մասին խոսք չկա։ 

Ինչ վերաբերում է պատասխան գործողություններին, Չավուշօղլուն նշում է՝ «այլ միջոցներ ձեռնարկելու մասին մտածում են, աշխատում են», սակայն թե ինչ միջոցների մասին է խոսքը, արտգործնախարարը չի մեկնաբանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել