Խելացի գործողությունների դեպքում մենք կարող ենք վերականգնել մեր բանակը եւ պայքարել մեր ինքնության համար․ Սեյրան Օհանյան |news.am|
12:44 - 09 մայիսի, 2023

Խելացի գործողությունների դեպքում մենք կարող ենք վերականգնել մեր բանակը եւ պայքարել մեր ինքնության համար․ Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Մեր նպատակը պետք է լինի Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ադրբեջանիցներին մեր տարածքներից դուրս շպրտելը եւ Արցախի ազատագրումն ու ինքնորոշման գաղափարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այդ նպատակն իրականացնելու համար պետք է կերտենք մեր պետության ռազմական հզորության կետերը՝ տարածք, բնակչություն, տնտեսություն։ Մեր ժողովուրդն ունի այդ ներուժը Մենք Շուշի ազատագրման օրն այսօր այլ իրավիճակում ենք տոնում։ Շուշին չկա, Արցախի մի մասն օկուպացրել են ադրբեջանիցները։ Այսօրը մեզ համար պատասխանատվության օր պետք է լինի»,- ասաց Օհանյանը։

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ խելացի գործողությունների դեպքում մենք կարող ենք վերականգնել մեր բանակը եւ պայքարել մեր ինքնության համար։

«Այս իշխանությունները ասում են, որ մենք թույլ ենք, որովհետեւ չեն կարողանում ճիշտ գնահատել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ներքին եւ արտաքին սպառնալիքները։ Այս իշխանությունը բարոյազրկում է պետականությունը, ինքնշխանությունը, բանակը, եկեղեցին, հաղթանակները եւ դրանք կերտածները։ Այս պատերազմի պարտության հիմնական պատճառը բանակցային գործընթացի տապալում է եղել, պատերազմի ընթացքում էլ ոչինչ չարվեց բանակը գծերի մեջ դնելու եւ ապահովելու համար»,- ընդգծեց Օհանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել