Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են․ Սեյրան Օհանյան |news.am|
13:33 - 09 մայիսի, 2023

Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են․ Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել և այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իշխանականներից պարբերաբար հնչող հայտարարություններին 5-րդ շարասյան և օտարերկրյա գործակալների մասին։

«Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են։ Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել և այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ Այն, որ պարտությունը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, իրավիճակի համար պատասխանատու են իշխանության բոլոր թևերը, միանշանակ է։

Դատաիրավական ամբողջ համակարգը պատերազմի ժամանակ մատը մատին չի խփել օրինականություն հաստատելու համար, դա էլ միանշանակ»,- ասաց Օհանյանը։

Նշենք, որ այսօր էլ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ «5-րդ շարասյուն կար ու հիմա էլ կա. կգա ժամանակը, մեր հասարակությունը կիմանա՝ ում պատճառով պարտվեցինք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել