Ուկրաինայի ԱԳՆ-ն Կիևի նկատմամբ ոչ բարեկամական քայլ է անվանել Մոսկվայում Հաղթանակի շքերթին ԱՊՀ երկրների առաջնորդների ներկայությունը
18:12 - 09 մայիսի, 2023

Ուկրաինայի ԱԳՆ-ն Կիևի նկատմամբ ոչ բարեկամական քայլ է անվանել Մոսկվայում Հաղթանակի շքերթին ԱՊՀ երկրների առաջնորդների ներկայությունը

Ուկրաինայի ԱԳՆ-ն Կիևի նկատմամբ ոչ բարեկամական քայլ է անվանել Մոսկվայում Հաղթանակի շքերթին ԱՊՀ երկրների առաջնորդների ներկայությունը․ «արհամարհանք է դրսևորվել ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, որը պայքարում է իր գոյատևման և ազատության համար», - նշված է հայտարարության մեջ։

«Հանդիպման նախորդ գիշերը Ռուսաստանի Դաշնությունը 25 թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի վրայով, այդ թվում՝ 15-ը Կիևի, որպեսզի ավելի շատ զոհեր և էլ ավելի մեծ ավերածություններ առաջացնի ուկրաինական հողում։ Մասնակիցներին ցուցադրվել է ռուսական զինտեխնիկա, որն արդեն տասներորդ տարին է, ինչ մասնակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված ագրեսիվ պատերազմին», - հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել