Որեւէ ուսումնասիրություն, հաշվարկ չի ներկայացվել, թե ինչ օգուտ կգա Թուրքիայի հետ սահմանի բացումը. Արթուր Խաչատրյան
 |news.am|
13:52 - 10 մայիսի, 2023

Որեւէ ուսումնասիրություն, հաշվարկ չի ներկայացվել, թե ինչ օգուտ կգա Թուրքիայի հետ սահմանի բացումը. Արթուր Խաչատրյան |news.am|

news.am: v class="article-title">

Ես դեռ 1,5 տարի առաջ հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, որ իրենք իրենց հաշվարկները ներկայացնեն, թե հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հայաստանն ինչ օգուտներ կունենա: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Իրենք հղում արեցին 2000 թվականի ինչ-որ մի ուսումնասիրության վրա, այն դեպքում, երբ դրա նախաբանում հեղինակն ինքն էլ է ասում, որ սա համապարփակ վերլուծություն չէ, ուղղակի տրանսպորտային հեռավորության կրճատման արդյունքում ՀՀ արտաքին առեւտրային բալանսը ինչքանով կկրճատվի»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը շուրջ մեկ տարի արգելել էր թուրքական ապրանքների ներմուծումը եւ էկոնոմիկայի նախարարը բազմաթիվ հիմնավորումներ էր բերել, թե դա ինչ մեծ օգուտներ է, թե ինչքան է զարգացել տեղական արդյունաբերությունը, թե ինչպես է թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինվել այլ երկրներից ներմուծումով. «Միակ բացասականը նշել էին, որ թուրքական ապրանքների  էմբարգոն բերել է գնաճի, քանի որ թուրքական ապրանքները մի փոքր ավելի էժան են: Դրա հիման վրա հարցում էի արել ԿԲ-ին, այնտեղից ասել էին, որ թուրքական ապրանքների էմբարգոն որեւէ էական ազդեցություն գնաճի վրա չի ունեցել»:

Խաչատրյանի խոսքով, ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ կա ուսումնասիրություն, խոստացել էր դրա հիման վրա քննարկում կազմակերպել. «Մի քանի ամիս է անցել, որեւէ քննարկում չի կազմակերպվել: Որեւէ քիչ թե շատ հարգված տնտեսագետ որեւէ դրական բան չի ասել թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության վերաբերյալ: Հ1-ը հաստիքային մի քանի տնտեսագետ ունի, որ մերկապարանոց պնդումներ են անում, բայց որեւէ ուսումնասիրություն, որեւէ հաշվարկ չի ներկայացվել:

Իսկ եթե  ավելի կոնկրետ ուզում եք իմանալ՝ ինչ տեղի կունենա, հարցրեք գյուղացիներին, որոնք նույնիսկ այսօր չեն կարողանում իրենց կաղամբը վաճառել»:

Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ Թուրքիան փակել է սահմանը, դրել է քաղաքական պահանջներ. «Դա Ցեղասպանության ուրացումն է, Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ ճանաչումն է եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի, այսինքն Բոսֆորից մինչեւ Չինաստան թուրքախոս ժողովուրդների միջեւ ցամաքային կապի հաստատումն է»,-ընդգծեց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել