Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 500 հրթիռ. Իսրայելը սպանել է պաղեստինցի առաջնորդներից մեկին
 |tert.am|
11:41 - 11 մայիսի, 2023

Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 500 հրթիռ. Իսրայելը սպանել է պաղեստինցի առաջնորդներից մեկին |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է հինգշաբթի առավոտյան Գազայի հատվածի հրթիռակոծության ժամանակ «Իսլամական ջիհադ» խմբավորման հրթիռային ծրագրի ղեկավար Ալի Հասան Ղալիի մահվան մասին, հաղորդում է Haaretz թերթը:

«Ղալին համարվում էր պաղեստինյան «Իսլամական ջիհադ»-ի առանցքային դեմքը և ակտիվորեն մասնակցում էր Իսրայելի վրա վերջին հրթիռակոծմանը», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Իսրայելի բանակի ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակի և Շին Բեթի (անվտանգության ծառայություններ) համատեղ գործողության ընթացքում կործանիչները հարձակվել են Գազայի հարավում գտնվող Խան Յունիս Շեյխ Համադ շրջանում գտնվող տան վրա, որտեղ թաքնվում էր Ղալին:

Չորեքշաբթի պաղեստինյան անկլավի արմատականներն ավելի քան 500 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, որոնցից 154-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը, հայտնում է Kan ռադիոկայանը։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը խոցել է անկլավում գտնվող արմատական իսլամական ջիհադ կազմակերպության ավելի քան 130 թիրախ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել