Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել բանակցություններից առաջ, որ հանդես գա հաղթողի դիրքերից. Սեյրան Օհանյան
 |news.am|
16:02 - 11 մայիսի, 2023

Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել բանակցություններից առաջ, որ հանդես գա հաղթողի դիրքերից. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Հետեւելով պաշտոնական տեղեկատվությանը, գալիս ենք այն եզրակացության, որ հայկական բանակը պատասխանել է այն սադրանքին, որն իրականացրել է Ադրբեջանը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանը երեւի թե նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել: Իսկ ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է շարունակական ճնշումները հաջորդական դարձնելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության եւ հաղթողի դիրքից: Իրենց նպատակը Հայաստանի վրա ճնշումներն են եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է:

Եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, սա եւս մեկ անգամ խոսում է  այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեր նկատմամբ չի փոխվել: Յուրաքանչյուր բանակցության փուլին զուգահեռ, դրանից առաջ, հետո, կամ ընթացքում իրենք ուժային ճնշումներ ու սադրանքներ են կազմակերպում, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների: Փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, իրենք բանակցություններում հաջողություններ չեն կարող ունենալ»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ կանխատեսելով, որ Ադրբեջանը շարունակելու ճնշումները եւ պարտադրելու է կեղծ խաղաղության օրակարգի մեջ մտնել:

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները պետք է իրենց կարողություններն ավելացնեն, ռազմական ու քաղաքական գիտելիքները բարձրացնեն. «Ճիշտ գնահատականն է, որ հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ ընդունել»:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ այս սադրանքի նպատակը եւ դիրքային բարելավում ստանալն էր, եւ Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը. «ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ առաջընթացով գործեն: Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են.,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել