Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»
21:24 - 14 մայիսի, 2023

Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»

Մենք շարունակել ենք մտքեր փոխանակել «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդրի վերաբերյալ»։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

«Ես հորդորել եմ Ադրբեջանի նախագահին ներգրավվելու դրական օրակարգ ձևավորելու մեջ՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ապահովելու այդ (ԼՂ՝ խմբ․) բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ 

Ես նաև բարձրացրել եմ այն հարցը, որ Բաքվի ու այս (ԼՂ՝ խմբ․) բնակչության միջև թափանցիկ ու կառուցողական երկխոսության կարիք կա»,- նշել է նա։

Նույն ելույթի ժամանակ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել