Դավիթ Խաժակյանը տեսակապով մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում կազմակերպված քննարկմանը
17:54 - 18 մայիսի, 2023

Դավիթ Խաժակյանը տեսակապով մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում կազմակերպված քննարկմանը

Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 2023 թվականի մայիսի 18-ին տեսակապով մասնակցեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հարթակում կազմակերպված քննարկմանը և ներկայացրեց Երևան քաղաքի փորձը՝ մունիցիպալ օրենսդրության վերաբերյալ։

Ինչպես տեղեկանում ենք խմբակցության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Խաժակյանը նաև հիշատակեց, որ 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի սուվերեն տարածքներ և մինչ օրս շարունակում է այդ օկուպացիան։

Խաժակյանը հույս հայտնեց, որ դաշնակից պետությունների աջակցությամբ Հայաստանը կհաղթահարի այս դժվարությունները և կշարունակի համագործակցությունը պետական և քաղաքային մակարդակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել