Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ դադարեցնում են 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի իրավունքների պաշտպանությունը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։

Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։
Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։

Ազատությու՛ն տիկին Գայանեին։

Փաստաբաններ՝
Վահան Հովհաննիսյան
Ռուբեն Մելիքյան
Վահան Գևորգյան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով