Քերոբյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու հարցը
13:26 - 24 մայիսի, 2023

Քերոբյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրի միջև օդային ուղիղ հաղորդակցության կազմակերպման հնարավորություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել