Պրիգոժինը հայտարարել է Բախմուտից «Վագների» հեռանալու գործընթացի մեկնարկի մասին |factor.am|

factor.am: «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ սկսվել է խմբավորման ստորաբաժանումների դուրսբերումը Բախմուտից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք դուրս ենք բերում մարտական ​​ստորաբաժանումները Բախմուտից։ Մինչև հունիսի 1-ը հիմնական մասը կտեղափոխվի թիկունքի ճամբարներ, մենք դիրքերը փոխանցում ենք զինվորականներին։ Սակայն եթե զինվորականների համար դժվար կլինի, կթողնենք նրանց, որոնք հիմնական դերակատարում ունեն Բախմուտի գրավման մեջ»,- ասել է Պրիգոժինն իր մամուլի ծառայության տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։

Հիշեցնենք, որ «Վագներ»-ի ստորաբաժումների դուրսբերման մտադրության մասին Պրիգոժինը հայտարարել էր օրերս։ Մայիսի 20-ին էլ նա հայտարարել էր Բախմուտի գրավման մասին։ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել, սակայն Բախմուտում ռազմական գործողությունների մասին հիշատակումներն այս շաբաթ բացակայում են Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի զեկույցներից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն