Պետք է ձգտենք ԵԱՏՄ անդամ երկրների զարգացման միևնույն բարձր մակարդակին, սակայն Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի․ Պուտին
 |armenpress.am|
17:33 - 25 մայիսի, 2023

Պետք է ձգտենք ԵԱՏՄ անդամ երկրների զարգացման միևնույն բարձր մակարդակին, սակայն Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի․ Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հարկավոր է ձգտել նրան, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հասնեն զարգացման միևնույն բարձր մակարդակին։ Միևնույն ժամանակ, Պուտինը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի։

«Մենք համատեղ կձգտենք, որ մեր միության շրջանակներում հասնենք զարգացման միևնույն բարձր մակարդակին։ Իհարկե, մեզ համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, այսօր մենք արձանագրել ենք, որ ՀՆԱ-ի աճն այնտեղ կազմել է 12 տոկոսից ավելի։ Սա շատ բարձր և լուրջ ցուցանիշ է»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ հարկավոր է այնպես անել, որ բոլոր 5 երկրների քաղաքացիները, որոնք աշխատելու, սովորելու կամ բիզնեսով զբաղվելու նպատակով այցելում են Միության անդամ այլ երկիր, իրենց հարմարավետ զգան՝ ինչպես տանը։

Պուտինի խոսքով՝ դրան կարելի է հասնել միայն Միության ներսում ապրանքների, ծառայությունների, ֆինանսների և մարդկային կապիտալի ազատ տեղաշարժը 100 տոկոսով ապահովելու միջոցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել