Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի. Ալիև |1lurer.am|
19:02 - 25 մայիսի, 2023

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի. Ալիև |1lurer.am|

1lurer.am: Լուրջ նախադրյալներ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Այս մասին Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք։ Պետք է շատ վառ երևակայություն ունենալ իմ խոսքերում այդպիսի բաներ տեսնելու համար։ «Միջանցք» բառի օգտագործումը ոչ մի կերպ չի նշանակում, թե մենք տարածքային հավակնություններ ունենք ինչ-որ մեկի նկատմամբ»,- ասել է Ալիևը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նման ձևակերպումներ Ադրբեջանն օգտագործում է իր տարածքային նկրտումներն արդարացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել