ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ
18:22 - 27 մայիսի, 2023

ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների ծնողների և հարազատների հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
 
«Հանդիպումն անցկացվել է Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ:
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են հարցի առնչությամբ իրականացվող աշխատանքները, քննարկվել են ռազմագերիների հարազատներին հետաքրքրող հարցերը։
 
Աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է անցկացվել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ, քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների ուղղությունները։
 
Նույն օրը ՄԻՊ Շիրակի մարզային ստորաբաժանում այցի շրջանակում Անահիտ Մանասյանն անձնակազմի հետ քննարկել է աշխատանքային մի շարք հարցեր, տվել աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ: Պաշտպանը հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները», - նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել