Փաշինյանը արձագանքել է Ալիևի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին
11:42 - 29 մայիսի, 2023

Փաշինյանը արձագանքել է Ալիևի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին

Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում եմ՝ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։

«Եթե նշանակում է հրաժարում, այսինքն՝ տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն անել։ Կարծում եմ՝ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնել, որ մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք»,- ասաց Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը երեկ արցախցիներին ուղղված մի շարք պահանջներ է բարձրաձայնել․ «Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում (Արցախ՝ խմբ․) ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի, տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»: Ըստ Ալիևի՝ Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն՝ «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ և նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել