Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան
 |news.am|
17:30 - 29 մայիսի, 2023

Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան |news.am|

news.am: Եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Այսինքն՝ սա, փաստացի, կիբեռզենքի կիրառում է: Սա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին՝ կիրառել Հայաստանում կիբեռզենք: Օրինակ՝ Աննա Նաղդալյանն այդ շրջանում եղել է ԱԳՆ խոսնակ, նրան անընդհատ վարակել են: Ի դեպ ամեն վարակումը շատ թանկ է»,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանար գնել դա ռազմական գործողությունների ժամանակ, Իսրայելն արգելք կդներ. «Որովհետեւ այդ ընթացքում Ադրբեջանի հետ լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն ունեին։ Չեմ կարծում, որ այդ ընթացքում Իսրայելի բանակը թույլ կտար վաճառել Հայաստանին Pegasus լրտեսական ծրագիր»,– հայտնեց նա»։

Նշենք, որ «Amnesty International»–ն իր զեկույցում հայտնել է, որ 2021 թվականի ապրիլ–մայիսին Pegasus-ի զոհ են դարձել լրագրողներ, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, քաղաքական գործիչներ եւ այլք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել