Արամ Նիկոլյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից․ Հանրային հեռուստաընկերության տնօրեն
17:47 - 31 մայիսի, 2023

Արամ Նիկոլյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից․ Հանրային հեռուստաընկերության տնօրեն

Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը, կարծում եմ, պարոն Նիկոլյանին պետք է ուղղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Հարցին, թե Նիկոլյանն ազատվել է աշխատանքից մինչ այն հայտարարությունը, որ իրեն չեն թողնում մտնի իր աշխատավայր, Մովսիսյանը պատասխանեց, որ ժամանակագրորեն հիմա չի կարող հիշել։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դահլիճում ներկա գտնվող դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցել էր Ադրբեջանի պետական դրոշին, վերցրել այն և այրել։ Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, իսկ ավելի ուշ՝ ազատ արձակել։ 

Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարարությունը եւ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն տարածեցին՝ հայտնելով, որ ադրբեջանցի մարզիկները վերադառնում են իրենց երկիր, ինչից հետո ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ ՀՀ-ն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել