factor.am: Մոսկվան ուշադրությամբ կհետևի Քիշնևում նախանշված եվրոպական գագաթնաժողովից նորություններին և հռետորաբանությանը, բայց դրանք լիարժեք չի համարում՝ առանց Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք, անկասկած, կհետևենք լուրերին, որոնք ստացվում են Քիշնևից, կհետևենք այն հռետորաբանությանը, որն այնտեղ կգերիշխի։ Սրա հետ մեկտեղ, այսպես ասենք, խոսել ինչ-որ եվրոպական գործընթացների մասին մասնատված Եվրոպայում, որտեղ բացակայում է ՌԴ-ի հետ երկխոսությունը շատ երկրների հետ, իհարկե, կարելի է, բայց սա Եվրոպայում լիարժեք քաղաքական գործընթաց չէ, չի կարող լինել լիարժեք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Նշենք, որ Մոլդովայի իշխանությունները պատրաստվում են հունիսի 1-2-ը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին։
Հունիսի 1-ին Քիշնևում կկայանա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
comment.count (0)