Հարկատուները խարդախություններ էին անում՝ փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էին փոխանցում»․ գործադիրը հարկային օրենսգրքում փոփոխություն կատարեց |aravot.am|
13:37 - 01 հունիսի, 2023

Հարկատուները խարդախություններ էին անում՝ փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էին փոխանցում»․ գործադիրը հարկային օրենսգրքում փոփոխություն կատարեց |aravot.am|

aravot.am: «Եղել են խարդախությունների դեպքեր, երբ որոշակի փաստաթղթերի կեղծմամբ հարկ վճարողները գումարը իրավաբանական անձի աշխատակցի կողմից այլ հաշիվներին էին փոխանցում, դրանով թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ տվյալ իրավաբանական անձին»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Այս խնդիրը հաշվի առնելով` ՊԵԿ-ն առաջարկում է օրենսդրական փոփոխություն, ըստ որի սահմանվում է միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը եւ կարգը։ Գործադիրը հավանություն տվեց նախագծին, ըստ այդմ, սահմանվում է, թե որ դեպքերում հարկային մարմին ներկայացված իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին կարող է փոխանցում լինել։

ՊԵԿ նախագահի ներկայացմամբ՝ նախկին կարգավորումներով հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր: Բադասյանի փոխանցմամբ՝ այս որոշմամբ նման փոխանցում կարող է արվել վերակազմակերպման դեպում, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող են փոխանցվել գումարները, կազմակերպության լուծարման դեպքում, անհատ ձեռնարկատերի եւ նոտարի դեպքում իրենց կարգավիճակը կորցնելուց հետո որպես ֆիզիկական անձ իրենց հաշիվներին փոխանցելիս , պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում համապատասխան գանձապետական հաշիվներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել