Կառավարությունը ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու համար ՏԿԵ նախարարությանը գումար հատկացրեց
 |1lurer.am|
14:02 - 01 հունիսի, 2023

Կառավարությունը ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու համար ՏԿԵ նախարարությանը գումար հատկացրեց |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Նախագծով նախատեսում ենք ֆինանսական միջոցներ հատկացնել ՏԿԵ նախարարությանը, որի շրջանակներում կիրականացվեն ճանապարհաշինական մի շարք ծրագրեր: Նախատեսում ենք ֆինանսավորել 2023-ի հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք օբյեկտներ, ճանապարհահատվածներ, ինչպես նաև ֆինանսավորել որոշ ճանապարհահատվածներ, որոնք մեկնարկել էին 2022 թվականին, բայց պետք է շարունակվեն և ավարտվեն 2023 թվականին, ֆինանսավորել ճանապարհահատվածներ, որոնք ավարտվել են 2022 թվականին, ներկայումս գտնվում են շահագործման ընդունման գործընթացում, և անհրաժեշտ է կատարել հետավարտական 5 տոկոսի վճարումներ: Նախագծում ներառված հիմնանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 15.1 կմ է, որից 7.2 կմ-ը՝ միջպետական, 4 կմ-ը՝ հանրապետական և 3.9 կմ-ը տեղական նշանակության ճանապարհահատվածներ են»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում ընդհանուր առմամբ առաջարկվում է ֆինանսավորել շուրջ 4 մլրդ 294 մլն 441 հազար դրամի չափով ֆինանսական միջոցներ, որից շինարարական աշխատանքների գծով կնախատեսվեն 4 մլրդ 223 մլն 775 հազար դրամի չափով ֆինանսական միջոցներ. մնացած գումարը կնախատեսվի տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և երեք օբյեկտների գծով նախագծեր պատվիրելու աշխատանքները ֆինանսավորելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել