news.am: Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն են մշակում։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 2-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանության հակառակորդները նրա դեմ պայքարում կամ փորձում են պայքարել հիմնականում կեղծ եւ սխալ լուրերի միջոցով։
«Ուստի մենք փորձում ենք լուրջ եւ լավ մեխանիզմներ ստեղծել։ Այս կեղծ լուրերը բավականին լուրջ խնդիրներ ստեղծեցին պետական ապարատի համար։ Գերատեսչությունները ստիպված էին օրվա մի մասը կամ ամբողջ օրը ծախսել հերքումների վրա»,- պարզաբանեց Հարությունյանը։
comment.count (0)