Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի առաջիկա 2-3 տարում․ Գրիգոր Մինասյան |armenpress.am|
16:19 - 02 հունիսի, 2023

Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի առաջիկա 2-3 տարում․ Գրիգոր Մինասյան |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։

«Նուբարաշեն վարչական շրջանում 4 հին շենքերի փոխարեն սկսում ենք կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ։ Ի ուրախություն մեզ, նախագծահաշվարկային մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքել ենք և մինչև 2023 թվականի նոյեմբեր կունենանք նախագիծը և կմտնենք շինարարության մրցույթի փուլ։ Եթե ստացվի այս տարի այս ընթացակարգերը իրականացնել, մենք երևի 2-3 տարում կունենանք նոր քրեակատարողական հիմնարկ, որը տվյալ ոլորտի խնդիրների 80 տոկոսը կլուծի»,- Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց Մինասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել