1lurer.am: Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել է: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Հիշեցնենք, որ, ըստ Դատախազության հաղորդագրության, Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:
Ղայթմազյանի կողմից անչափահաս տղային ծեծի ենթարկելու տեսանյութի տարածումից հետո հայտնի դարձավ, որ Ղայթաղչյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում է կայացվել` գործում զղջալու հիմքով, սակայն 2023 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է այս որոշումը:
comment.count (0)