Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու. Միրզոյան |armeniasputnik.am|
11:45 - 05 հունիսի, 2023

Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել, չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է՝ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական, երկարատև, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ լեռնային Ղարաբաղի ժողզովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ապագայի համար»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյոք Արցախի ժողովուրդը լիազորել է կառավարությանը բանակցել Ադրբեջանի հետ իրենց անունից։

Միրզոյանը շեշտեց՝ կառավարությունը բազմիցս է ասել, որ խաղաղության կայուն, աշխատող և երկարատև լինելու համար պետք է առկա խնդիրները հասցեագրվեն՝ հավելելով՝ որևէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված բազմաթիվ բաց հարցեր կան։

«Այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն ոչ թե մեր, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված լիզոր մարմինների, ինստիտուտների կողմից։ մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, հարթակը»,- նշեց Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել