Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ բողոքի ցույց է անցկացվել
 |factor.am|
15:39 - 05 հունիսի, 2023

Շվեդիայում ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ բողոքի ցույց է անցկացվել |factor.am|

factor.am: Ստոկհոլմում նախօրեին շուրջ 500 մարդ, այդ թվում՝ տասնյակ քրդամետ ցուցարարներ հավաքել են՝ բողոքելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ, գրում է Euronews-ը։

Նշվում է, որ ոմանք «Ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Շվեդիայում Էրդողանի օրենքներին» գրությամբ պաստառներով են եղել:

Հիշեցնենք, որ Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո Շվեդիան դիմել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն հանդիպել է Թուրքիայի և Հունգարիայի հակազդեցությանը։ Անկարան չի վավերացնում Շվեդիայի անդամակցության հայտը՝ նշելով, թե Ստոկհոլմն ապաստան է տվել PKK-ի անդամներին, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է համարում։

Անկարային ընդառաջ գնալով՝ Շվեդիան հակաահաբեկչական նոր օրենքներ է ընդունել։

Նախօրեին էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի անդամակցության հարցով Թուրքիայում բանակցություններ է անցկացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ստոլտենբերգը նշել է, որ Ստոկհոլմը զգալի և կոնկրետ քայլեր է ձեռնարկել Թուրքիայի մտահոգությունները բավարարելու համար, կատարել է իր բոլոր պարտավորությունները, և այժմ անդամակցության գործընթացը հնարավորինս շուտ պետք է ավարտվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել