Թուրքիան հուլիսից կբարձրացնի Սև ծովի նեղուցներով նավերի անցման վճարները
 |1lurer.am|
16:29 - 05 հունիսի, 2023

Թուրքիան հուլիսից կբարձրացնի Սև ծովի նեղուցներով նավերի անցման վճարները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան, հիմնվելով Մոնտրոյի կոնվենցիայի վրա, հուլիսի 1-ից 8,3%-ով կավելացնի Սև ծովի նեղուցների՝ Բոսֆորի և Դարդանելի գոտիներով առևտրային նավերի անցման վճարները։ Դրանք կկազմեն 4,42 դոլար, անցյալ տարվա հոկտեմբերին վճարների արժեքն աճել էր մինչև 4,08 դոլար, հաղորդել է Aydinlik թերթը:

Ըստ հրատարակության՝ այս տարի նեղուցներով նավերի անցման համար գանձվող մաքսատուրքերից Թուրքիայի եկամուտները կկազմեն մոտ 900 մլն դոլար՝ նախորդ տարիների 160-170 մլն դոլարի դիմաց։

Համաձայն Մոնտրոյի կոնվենցիայի, որը կարգավորում է նավարկությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում, դրանց միջով անցնելու համար վճարներ են գանձվում բժշկական հսկողության, փարոսների, նավերի տարհանման ծառայությունների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել