tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերի և Լիզ Քրիստոֆերսենի հետ քննարկել է նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵԽԽՎ-ի միջև համագործակցության հարցերը, ապագայի հեռանկարները, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը և ԵԽԽՎ-ի հնարավոր ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Բայրամովը խոսել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի, խաղաղության պայամանագրի, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և այլ հարցերի շուրջ՝ Հայաստանին կրկին մեղադրելով «այդ գործընթացները դանդաղեցնելու համար»։
comment.count (0)