ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ
11:17 - 06 հունիսի, 2023

ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը` 1. Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի: 2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին»,- նշված է որոշման մեջ:

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար է ընտրվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը: Աշխատանքային խմբի կազմը՝հավելվածում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել