ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Գոհար Դարբինյանն ազատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գոհար Դարբինյանին 2023 թվականի հունիսի 16-ից ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
comment.count (0)