ՌԴ ԱԳՆ արձագանքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

 |factor.am|
18:11 - 07 հունիսի, 2023

ՌԴ ԱԳՆ արձագանքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարություններին։

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։

«Կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների վերահսկողությունն ամբողջովին իրականացնելու է հայկական կողմը։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է»,- ասել էր նա։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Զախարովան ասել է․ «Նախ՝ կցանկանայինք, որ ձեր կողմից նշված Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը որոշի՝ կա՛մ նորմալ երկխոսություն վարի, որը պետք է լինի և մեր փորձը, որն ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նմանատիպ հայտարարություններով շարունակի։ Մենք ընտրում ենք առաջինը»,- ասել է Զախարովան։

Խոսելով տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացի մասին՝ նա նշել է, որ դրանով զբաղվում է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խումբը։

Ավելի մանրամասն` factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել