Հորդորում եմ Ադրբեջանին՝ հարգելու միջազգային դատարանի որոշումը եւ անմիջապես բացելու Լաչինի միջանցքը. Միխայել Ռոթ
 |news.am|
18:34 - 07 հունիսի, 2023

Հորդորում եմ Ադրբեջանին՝ հարգելու միջազգային դատարանի որոշումը եւ անմիջապես բացելու Լաչինի միջանցքը. Միխայել Ռոթ |news.am|

news.am: Ես հորդորում եմ Ադրբեջանի բոլոր պատասխանատու քաղաքական անձանց հարգելու միջազգային դատարանի որոշումը եւ անմիջապես բացելու Լաչինի միջանցքը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Ես այսօր առավոտյան հանդիպել եմ ԼՂ-ից Հայաստան գաղթած կանանց, որոնք ներկայացնում են տարբեր կազմակերպություններ: Նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին կանանց հանդեպ բռնության, կամ այն բռնությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել ԼՂ-ում: Այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ բաժանված լինել, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:

ԼՂ-ում հայերի անվտանգությունը պետք է ապահովել տեւականորեն եւ չպետք է երբեք թույլ տալ, որ ԼՂ-ում տեղի ունենան էթնիկ զտումներ:

Ակնկալում ենք, որ խաղաղության բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ  կարձակվեն հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, եւ որ սահմանազատման գործընթացի ամփոփման արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել