ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին
 |armenpress.am|
12:26 - 08 հունիսի, 2023

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցերին զուգահեռ քննարկել է մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ֆիդանը և Բլինքենը մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Բաքվի և Երևանի միջև երկխոսության, F-16 ինքնաթիռների մատակարարման և արդիականացման, ինչպես նաև Հացահատիկի գործարքի վերաբերյալ:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկու երկրների ընդհանուր օրակարգի արագ վերաքննարկման շուրջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել