Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել Է Ռուսաստանին զինամթերք մատակարարելու համար |1lurer.am|
10:23 - 10 հունիսի, 2023

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել Է Ռուսաստանին զինամթերք մատակարարելու համար |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին զենք և զինամթերք է մատակարարում, որն օգտագործվում է Ուկրաինայում։ Այս մասին գրում է ТАСС-ը:

Նրա խոսքով դրա դիմաց Ռուսաստանը Իրանին բարդ ռազմական տեխնոլոգիաներ է փոխանցում, ֆինանսական աջակցություն է տրամադրում, «ինչը Թեհրանը կարող է օգտագործել՝ Մերձավոր Արևելքում Բրիտանիայի գործընկերներին սպառնալու և բողոքի ցույցերը ճնշելու համար»:

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այն պնդումները, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր և այլ զենքեր է մատակարարում՝ Ուկրաինայում դրանք կիրառելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել