«Զանգեզուրի միջանցքի» խնդիրը Հայաստանի հետ կապված չէ․ այն կապված է Իրանի հետ․ Էրդողան
17:13 - 14 հունիսի, 2023

«Զանգեզուրի միջանցքի» խնդիրը Հայաստանի հետ կապված չէ․ այն կապված է Իրանի հետ․ Էրդողան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում մայիսի 28-ին վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցն էր կատարում Ադրբեջան։ Այցից հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանը խոսել է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս Էրդողանը հայտարարել է, թե դա Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված խնդիր չէ․ այն կապված է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու երկրների, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման է։ Այն, որ Իրանը նման վերաբերմունք է ցուցաբերում, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Իրականում դա նրանց էլ պետք է վրդովեցնի: Իրականում դա նրանց էլ պետք է վրդովեցնի։ Բացի այդ, այստեղ մեկ վագոնի համար գանձվող վճարները, ցավոք, շատ բարձր են: Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե ​​սրան դրական մոտենային, ապա այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային ճանապարհը ինտեգրված կլինեին և գուցե բացվեր նաև «Պեկին-Լոնդոն գիծը»,- ասել է Էրդողանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել