Թուրք-ադրբեջանական տանդեմի համար անչափ կարևոր է ճանապարհ ստանալը, իսկ ճանապարհի ավելի լայն հասկացությունը միջանցքն է. Սեյրան Օհանյան
 |aysor.am|
14:33 - 15 հունիսի, 2023

Թուրք-ադրբեջանական տանդեմի համար անչափ կարևոր է ճանապարհ ստանալը, իսկ ճանապարհի ավելի լայն հասկացությունը միջանցքն է. Սեյրան Օհանյան |aysor.am|

aysor.am: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` թուրք-ադրբեջանական տանդեմի համար անչափ կարևոր է ճանապարհ ստանալ, իսկ  ճանապարհի ավելի լայն հասկացությունը, ըստ նրա, միջանցքն է:

«Ես գտնում եմ, որ իրենք իրենց հեռահար նպատակների համար են դա իրականացնում, իսկ ՀՀ իշխանությունները ճշգրիտ  հաշվարկների հիման վրա պետք  է այդ ուղղությամբ աշխատանք տանեն, որովհետև, ես գտնում եմ, որ քանի դեռ ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, որևիցե ճանապարհի կամ որևիցե սահմանագծման, սահմանների ճշգրտման ուղղությամբ աշխատանք չպետք է տարվի, ադրբեջանցիները դուրս պետք է գան Հայաստանից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա` խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին:

Ըստ Օհանյանի` միակ տարբերակը Հայաստանի հզորացումն է, իսկ հզորացումն այս  իշխանության օրոք չի կարող լինել:

«Իրենք համակերպվում են կեղծ խաղաղության օրակարգին, որը թելադրված է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որևիցե խաղաղություն  չկա, եթե խոսում ենք խաղաղության մասին` ինչպե՞ս  կարող է հարևան պետությունն անընդհատ կրակել, անընդհատ սադրանքներ կազմակերպել», - նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել