ՀՀ ԱԳ փոխնախարարը Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ
11:26 - 21 հունիսի, 2023

ՀՀ ԱԳ փոխնախարարը Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակությանը նախագահ Նատալի Լուազոյի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար առաջնային կարևորության հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին իրենց հայանպաստ գործունեության համար:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայկական կողմը մեծապես կարևորել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված ԵՄ ջանքերը: Քննարկված հարցերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև զրուցակիցների խնդրանքով անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել