Լեհաստանում եւ բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ներկայությունն ազդանշան Է Մոսկվայի համար. Ստոլտենբերգ |armenpress.am|
09:12 - 03 դեկտեմբերի, 2019

Լեհաստանում եւ բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ներկայությունն ազդանշան Է Մոսկվայի համար. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ Լեհաստանում եւ բալթյան երկրներում դաշինքի ռազմական ներկայությունն ազդանշան Է Ռուսաստանին առ այն, որ ամբողջ դաշինքը պատրաստ Է պատասխան միջոցների:

«Լեհաստանում եւ բալթյան երկրներում իրենց ներկայությամբ ՆԱՏՕ-ի ուժերը շատ զորեղ ազդանշան են ուղարկում Ռուսաստանին, այն Է՝ Լեհաստանի կամ բալթյան երկրների վրա հարձակման դեպքում պատասխան կտա ամբողջ դաշինքը»,-ասել Է Ստոլտենբերգը Rzeczpospolita լեհական հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 3-ին:

Պատասխանելով այն հարցին, թե ՌԴ-ն արդյոք ՆԱՏՕ-ի թշնամին Է, գլխավոր քարտուղարը հավաստիացրել Է, որ դաշինքում «Ռուսաստանին այդ կերպ չեն որակում»:

«Նախեւառաջ ՆԱՏՕ-ն չունի թշնամիների ցուցակ, որովհետեւ մենք անմիջական սպառնալիք չենք տեասնում մեր դաշնակիցներից որեւԷ մեկի համար: Սակայն մենք տեսնում ենք ավելի ու ավելի անորոշ ու անկանխատեսելի անվտանգության միջավայր: Ահա թե ինչու մենք փոխում ենք հակազդման մեր ներուժը, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին կամ տիեզերքում»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել