Դավիթ Հարությունյանն իր վերաբերյալ վարույթի քննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին
 |factor.am|
20:15 - 02 հուլիսի, 2023

Դավիթ Հարությունյանն իր վերաբերյալ վարույթի քննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը վաղը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 11:30-ին, պետք է հրապարակի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի վերաբերյալ որոշումը, սակայն դատավորը գործի քննությունը վերսկսկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն Դատական Խորհրդին, որի պատճեներն ուղարկել է գործի քննությանը մասնակցող բոլոր անդամներին՝ բացի Կարեն Անդրեասյանից:

Գործի դատական նիստերի արձանագրությունն ու նյութերը վերանայելուց,  ուսումնասիրելուց հետո, ըստ դատավորի,  ի հայտ են եկել նոր հանգամանքներ:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Հարությունյանի վերաբերյալ գործի քննության ընթացքում խորհուրդը որոշել է դատավորին  հեռացնել ԲԴԽ նիստերի դահլիճից, փաստաբանները, որոնք այդ օրը գործադուլ էին անում ու չէին ներկայացել նիստին, դատավորին նիստերի դահլիճից հեռացնելուց անմիջապես հետո դատական կարգադիչներին տեղյակ են պահել, որ ցանկանում էր ներկայանալ նիստին, սակայն դրանից րոպեներ անց կարգադրիչները հայտնել են, որ նիստն ավարտված է:

Factor.am-ին հասանելի է դարձել դատավորի միջնորդության բովանդակությունը ԲԴԽ-ին:  Դրանում դատավորը նշել է, որ իր՝ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին խորհուրդը, խորհրդի անդամները, կարող էին տեղեկացված չլինել:

Ստորև ներկայացնում ենք միջնորդության բովանդակությունը, որում, ըստ դատավորի, բառացիորեն մեջբերված է, թե դահլիճում ներկաներից ով ինչ է խոսել, ինչ քննարկումներ են եղել:

Մասնավորապես՝ Հարությունյանը, միջնորդության մեջ նշել է. «Կարեն Անդրեասյանը, դատական նիստում խորհրդին, գործի քննությամբ զբաղվող, հարցուպատասխանի մեջ գտնվող անդամներին տեղյակ չի պահել, չի արձանագրել, որ դատավորի հեռանալուց հետո դատական նիստին մասնակցելու ցանկություն են հայտնել ԲԴԽ ժամանած փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Միքայել Շխիմյանը, որոնց Կարեն Անդրեասյանի հրահանգով չեն թողել մուտք գործել շենք՝ դատական նիստերի դահլիճ: Նշվածն ավելի վաղ, առնվազն,  հիմնավորվել էր ներկա գտնվող լրատվամիջոցների տեսաձայնագրություններով և զուգահեռ ընթացող դատական նիստի ձայնագրության կրիչի իրական ժամանակների պարզ համադրության արդյունքում: Սակայն, դատական նիստի պաշտոնական ձայնագրության (այս պահին նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ)  վերարտադրումից առավել հստակեցվում է, որ հնարավոր չէ մեղքը զուտ բարդել հրամաններ կատարող կարգադրիչների վրա և աներկբայորեն ապացուցվում է, որ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին, մուտք գործել շենք, իսկ դատական նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավ է հայտնել դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն շնորհելով դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու  հնարավորություն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել