factor.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մահմեդականների Սուրբ գրքի՝ Ղուրանի այրումը զայրացրել է իրեն՝ դատապարտելով ու մերժելով նման արարքը, գրում է Reuters-ը։
«Սուրբ համարվող ցանկացած գիրք պետք է հարգվի՝ հարգելու նրանց, ովքեր հավատում են դրան։ Ես զայրույթ եմ ապրում այդ գործողություններից։ Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես ուրիշներին արհամարհելու միջոց, թույլ տալու, որ այն մերժվի և դատապարտվի»,- ասել է Հռոմի պապը ԱՄԷ-ի Al Ittihad պարբերականին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել էր Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն էր խնդրել բողոքի ակցիա անցկացնելո և այրել մահմեդականների Սուրբ գիրքը՝ «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։
Մոմիկան ոտքով հարվածել էր Ղուրանին, գրքի մեջ խոզապուխտ լցրել և այրել էջերը։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, որի աջակցությունն անհրաժեշտ է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին միանալու համար, խստորեն դատապարտել են այս արարքը։
comment.count (0)