Իսրայելի վարչապետը հայտարարել է Ջենինում օպերացիայի ավարտի մասին |news.am|
09:38 - 05 հուլիսի, 2023

Իսրայելի վարչապետը հայտարարել է Ջենինում օպերացիայի ավարտի մասին |news.am|

news.am: Իսրայելը կշարունակի ահաբեկիչների դեմ լայնածավալ ռազմական հարձակումները պաղեստինյան քաղաքներում, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ երեքշաբթի օրը այցելելով Իսրայելի պաշտպանության բանակի առաջապահ բազա՝ ղեկավարելու Ջենինի օպերացիան, հայտնում է The Jerusalem Post-ը։

Նեթանյահուն գովաբանել է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին «Ջենինում ահաբեկչական բազմաթիվ ենթակառուցվածքներ ոչնչացնելու համար, որոնք կանխել են բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ»։

«Այս պահին մենք ավարտում ենք առաքելությունը, և կարող եմ ասել, որ մեր լայն ակցիան Ջենինում մեկանգամյա իրադարձություն չէ», - ասաց նա։ - Մենք կշարունակենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի արմատախիլ անելու ահաբեկչությունը։ Մենք թույլ չենք տա, որ Ջենինը դառնա ահաբեկչության ապահով ապաստարան»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան Ջենինին անվանել է «ահաբեկիչների ապաստարան»՝ ասելով, որ քաղաքում հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իր նպատակները չեն իրականացվել։

Հաղորդվել է, որ քաղաք են մտել Իսրայելի պաշտպանության մեծ ուժեր, ինչից հետո ուժայինների և պաղեստինցիների միջև զինված բախումներ են սկսվել։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ գործողության ընթացքում տասը պաղեստինցի է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Կարմիր մահիկի կազմակերպությունը հայտարարել է փախստականների ճամբարից հարյուրավոր ընտանիքների տարհանման մասին։ Պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը որոշել է դադարեցնել Իսրայելի հետ բոլոր շփումները՝ Ջենինում ռազմական գործողության լույսի ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել