Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է
12:46 - 14 հուլիսի, 2023

Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան, այս մասին հայտարարել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Ժամը 13։00-ին դատական նիստ է նշանակված։

Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանի ձերբակալման մասին հայտնել էր Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ նշելով, որ նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։ 

Փաստաբանը նաեւ նշել էր, որ Վ. Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քր.օր-ի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել