Հարավային Կորեան Չինաստանին խնդրել է կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դեմ |armenpress.am|
12:06 - 15 հուլիսի, 2023

Հարավային Կորեան Չինաստանին խնդրել է կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դեմ |armenpress.am|

armenpress.am: Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ գործարկելուց հետո Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պարկ Ջինը  կոչ է արել Չինաստանին կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքները զսպելու հարցում, այս մասին հայտնում է Reuters-ը:

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է արել չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Յիի հետ հանդիպման ժամանակ Ջակարտայում: Պարկ Ջինը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի գործարկումը:

Նա նշել է՝ Սեուլի և Պեկինի ընդհանուր շահն է, որ Հյուսիսային Կորեան դադարեցնի սադրանքներն ու վերադառնա երկխոսության:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել