news.am ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին նվիրված շքերթը, որը պետք է անցկացվեր Վաշինգտոնում հուլիսի 4-ի առավոտյան, չեղարկվել է ծայրահեղ շոգի պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Կազմակերպիչները հայտնել են, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը մայրաքաղաքի համար ծայրահեղ շոգի նախազգուշացում է հայտարարել։ Կանխատեսումների համաձայն, շոգի ինդեքսը՝ ցուցանիշը, որը հաշվի է առնում օդի ջերմաստիճանն ու խոնավությունը, պետք է հասներ Ֆարենհայթով 110–115 աստիճանի (մոտավորապես 43–46 աստիճան Ցելսիուսի)։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում