Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց
18:42 - 19 հուլիսի, 2023

Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց

Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Հաջորդ ժողովի օրվա և ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Հիշեցնենք, որ այսօր Դատավորներն ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք է առաջացել այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցագրեր են ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեև ԲԴԽ անդամ ընտրվելու չափանիշին համապատասխանում են նաև այլ դատավորներ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել